ԵԼՔ 28:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկու ոսկե օղակներ էլ կպատրաստես և դրանք կամրացնես լանջապանակի ներքևի երկու ծայրերին՝ եփուդին կցված եզրերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկու ոսկե օղակներ կպատրաստես և դրանք կդնես լանջապանակի ներսի կողմից եփուդին կցված եզերքի երկու ծայրերին։ |
Երկու շղթաների երկու ծայրերը կմտցնես երկու օղակների մեջ և եփուդի առջևի կողմից տանելով՝ կանցկացնես եփուդի հետևի կողմը։
Երկու ոսկե այլ օղակներ կպատրաստես և դրանք կանցկացնես եփուդի երկու ուսերին ներքևի կողմից՝ միմյանց դեմ դիմաց։ Դրա կոճակները թող լինեն եփուդի գոտու վրա։
Սելովում Աստծու քահանան Աքիա անունով մեկն էր, որը եփուդ էր կրում։ Նա Ղևիի որդու Փենեեսի որդու Քաբիելի եղբայր Աքիտովբի որդին էր։ Ժողովուրդը չգիտեր, որ Հովնաթանը կիրճ է գնացել։