Այդ օրը Գադ մարգարեն, Դավթի մոտ գալով, ասաց նրան. «Վե՛ր կաց ու հեբուսացի Ոռնայի կալում Տիրոջ համար զոհասեղա՛ն կանգնեցրու»։
ԵԼՔ 27:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Չփտող փայտից զոհասեղա՛ն պատրաստիր՝ հինգ կանգուն երկարությամբ և հինգ կանգուն լայնությամբ։ Քառակուսի թող լինի զոհասեղանը՝ երեք կանգուն բարձրությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Զոհասեղանը կպատրաստես սատիմի փայտից. դրա երկարությունը՝ հինգ կանգուն, և լայնությունը՝ հինգ կանգուն։ Զոհասեղանը քառակուսի թող լինի, և բարձրությունը՝ երեք կանգուն։ |
Այդ օրը Գադ մարգարեն, Դավթի մոտ գալով, ասաց նրան. «Վե՛ր կաց ու հեբուսացի Ոռնայի կալում Տիրոջ համար զոհասեղա՛ն կանգնեցրու»։
Տիրոջ առջև գտնվող պղնձե զոհասեղանը նա տեղափոխեց իր տեղից՝ Տիրոջ տան առջևից, ու դրեց նոր զոհասեղանից հյուսիս։
Ահարոնը և իր որդիները խունկ էին ծխում ողջակեզների զոհասեղանին ու խնկերի զոհասեղանին և կատարում Սրբություն սրբոցի բոլոր գործերը՝ Իսրայելին քավություն անելու համար, ճիշտ այնպես, ինչպես պատվիրել էր Աստծու ծառա Մովսեսը։
Պղնձե զոհասեղան պատրաստեց քսան կանգուն երկարությամբ, քսան կանգուն լայնությամբ ու տասը կանգուն բարձրությամբ։
Այն ժամանակ Հովսեդեկի որդի Հեսուն ու նրա քահանա եղբայրները և Սաղաթիելի որդի Զորաբաբելն ու նրա վեց եղբայրները մեջտեղ եկան և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու համար զոհասեղան շինեցին, որպեսզի Աստծու այր Մովսեսի օրենքի մեջ գրվածի համաձայն նրա վրա ողջակեզներ մատուցեն։
Մովսեսը Տիրոջ համար զոհասեղան շինեց և դրա անունը դրեց «Տերն իմ ապավենն է» [𝕸 Եհովա-նիսսի]՝
Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր պատգամները։ Մովսեսը, առավոտյան կանուխ վեր կենալով, զոհասեղան կառուցեց լեռան ստորոտին և տասներկու վեմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի թվի։
ողջակեզների զոհասեղանն ու նրա պղնձե կասկարան, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը,
պղնձե զոհասեղանը, դրա լծակներն ու ամբողջ սպասքը, ավազանն ու դրա պատվանդանը, բակի առագաստները, դրա սյուներն ու խարիսխները,
Ողջակեզների զոհասեղանը կդնես Վկայության խորանի դռանը և շուրջանակի կօծես խորանն ու այն ամենը, ինչ նրա մեջ է. դրանց չորսբոլորը կսրբես։
Նրանք պահպանելու են տապանակը, սեղանը, աշտանակը, զոհարանները և սրբարանի սպասքը, որով պաշտամունք էին մատուցում, և վարագույրը՝ իր բոլոր պարագաներով։
Ապա թող դրա վրա դնեն զոհասեղանի վրա կատարվող պաշտամունքի սպասքը՝ բուրվառները, մսահանները, տաշտերը, ծածկիչներն ու զոհասեղանի ողջ սպասքը։ Դրա վրա կաշվե կապույտ ծածկոց թող գցեն և տեղադրեն բռնակները։ Ապա ծիրանի կերպասով թող ծածկեն ավազանն ու նրա խարիսխները, դրանց վրա կաշվե կապույտ ծածկոց գցեն և դնեն լծակների վրա։