ԵԼՔ 26:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չփտող փայտից նիգեր կպատրաստես. հինգ նիգ՝ մի կողմի մույթաշարքի համար, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սատիմի փայտից կպատրաստես նիգեր. վրանի մեկ կողմի շրջանակների համար՝ հինգը, |
Այսպիսով կստացվի ութ մույթ, և դրանց արծաթե խարիսխները՝ տասնվեց խարիսխ. երկու կողմերից մեկ մույթի համար երկուական խարիսխ։ Երկու խարիսխ մյուս մույթի համար ևս։
հինգ նիգ՝ խորանի երկրորդ կողմի մույթաշարքի համար և հինգ նիգ՝ խորանի թիկունքի՝ ծովահայաց կողմի մույթաշարքի համար։
Մերարիի որդիները պահպանելու են խորանի խոյակները, նիգերը, սյուները, խարիսխներն ու դրանց բոլոր պարագաները,
Նրանց պարտականությունն է կրել խորանի խոյակները, նիգերը, նրա սյուները և նրա խարիսխները, խորանի ծածկոցը, նրանց խարիսխներն ու սյուները և խորանի դռան վարագույրը,
Մենք, որ զորավոր ենք, պարտավորություն ունենք տկարների տկարությունը տանելու և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինելու։
որից ամբողջ մարմինը՝ միասնական ու ներդաշնակ, զանազան հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր մասի ներգործության չափով, իր աճումն է ձեռք բերում՝ կառուցելու ինքն իրեն սիրո մեջ։
Այդպիսի մեկը կապ չունի գլխի՝ Քրիստոսի հետ, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, ստանում է իր աճումը, որ Աստծուց է։