Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 25:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Չփտող փայտից սեղա՛ն պատրաստիր երկու կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սատիմի փայտից մի սեղան կշինես. դրա երկարությունը երկու կանգուն թող լինի, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։

Տես գլուխը



ԵԼՔ 25:23
15 Խաչաձեւ Հղումներ  

Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհարանն ու ոսկե սեղանը, որի վրա մատուցվում էր Առաջավորաց հացը,


մաքուր ոսկուց պատրաստված աշտանակները, որոնցից հինգը դրված էր սրբարանի դիմաց՝ աջ կողմում, և հինգը՝ ձախ կողմում, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները,


Առաջավորության հացի սեղանի՝ յուրաքանչյուր ոսկե սեղանի, ինչպես նաև արծաթե սեղանների համար,


Սողոմոնը պատրաստեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհասեղանն ու Առաջավորության հացի սեղանը,


Տասը սեղաններ էլ պատրաստեց ու դրեց տաճարի մեջ. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։ Պատրաստեց նաև հարյուր ոսկե տաշտեր։


զոհարաններն ու սեղանը և ողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկության սեղանը, ողջակեզների սեղանն ու նրա ողջ սպասքը,


սեղանն ու նրա ամբողջ սպասքը, սեղանի ամպհովանին, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, Առաջավորության հացը,


Սրբարանի դեմ հանդիման մի պատկեր կար՝ փայտե խորանի նմանությամբ, երեք կանգուն բարձրությամբ, երկու կանգուն երկարությամբ և երկու կանգուն լայնությամբ, վրան՝ եղջյուրաձև զարդեր։ Նրա թե՛ հատակը և թե՛ պատերը փայտյա էին։ Նա ասաց ինձ. «Սա է Տիրոջ առջև եղած զոհասեղանը»։


Տիրոջ առաջ՝ սուրբ սեղանի վրա, դրանք կդնեք երկու դիզված կույտով, ամեն կույտում՝ վեց հաց։


Նրանք պահպանելու են տապանակը, սեղանը, աշտանակը, զոհարանները և սրբարանի սպասքը, որով պաշտամունք էին մատուցում, և վարագույրը՝ իր բոլոր պարագաներով։


Այս ամենը թող ծածկեն կարմիր կերպասով, որի վրա կաշվե կապույտ ծածկոց թող գցեն, և ապա տեղադրեն բռնակները։


քանզի առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ կային աշտանակը, սեղանը և առաջավորության հացը. այս մասը կոչվում է Սրբություն։