ԵԼՔ 24:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա Իսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, որոնք ողջակեզներ մատուցեցին և որպես փրկության զոհ՝ հորթեր զոհեցին Աստծուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա Իսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, որոնք ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհերի համար զվարակներ զոհաբերեցին Տիրոջը։ |
Հոթորը՝ Մովսեսի աները, ողջակեզ ու զոհ մատուցեց Աստծուն։ Եվ Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ գնացին հաց ուտելու Տիրոջ առջև։
Նույնիսկ քահանաները, որ սպասարկում են Աստծուն, պետք է սրբվեն, որպեսզի Տերը կորստյան չմատնի նրանց»։
Իսկ ինձ համար մի հողե զոհասեղա՛ն պատրաստեք և դրա վրա՛ մատուցեք ձեր ողջակեզն ու ձեր փրկության զոհը՝ ոչխար և արջառ, ամեն տեղ, որտեղ ես իմ անունը կծանուցեմ։ Եվ ես կգամ ու կօրհնեմ ձեզ։