Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստե՛ք այստեղ՝ էշի մոտ, իսկ ես ու պատանին գնանք այնտեղ, երկրպագենք ու վերադառնանք ձեզ մոտ»։
ԵԼՔ 24:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ծերերին ասաց. «Հանգստացե՛ք այստեղ, մինչև որ մենք վերադառնանք ձեզ մոտ։ Ահա Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են։ Եթե որևէ մեկը վեճ ունենա, թող գնա նրանց մոտ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ասաց ծերերին. «Դուք այստեղ սպասե՛ք մեզ, մինչև որ մենք վերադառնանք ձեզ մոտ։ Ահա Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են. ով որ որևէ վեճ ունենա, թող գնա նրանց մոտ»։ |
Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստե՛ք այստեղ՝ էշի մոտ, իսկ ես ու պատանին գնանք այնտեղ, երկրպագենք ու վերադառնանք ձեզ մոտ»։
Հեսուն արեց այնպես, ինչպես իրեն ասել էր Մովսեսը. նա պատերազմեց ամաղեկացիների դեմ։ Մովսեսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը։
Եվ քանի որ Մովսեսի ձեռքերը ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար բերեցին, և նա նստեց դրա վրա, ապա Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից, բռնեցին նրա թևերի տակից։ Այսպիսով Մովսեսի ձեռքերը մինչև արևի մայր մտնելը բարձրացած մնացին։
Երբ նրանց միջև վեճ է ծագում, գալիս են ինձ մոտ։ Ես դատում եմ նրանցից յուրաքանչյուրին և հայտնում Աստծու հրամաններն ու օրենքները»։
Իսկ ժողովուրդը, տեսնելով, որ լեռից Մովսեսի իջնելն ուշացավ, հավաքվեց Ահարոնի մոտ ու ասաց նրան. «Վե՛ր կաց և մեզ համար աստվածնե՛ր ստեղծիր, որ առաջնորդեն մեզ, որովհետև չգիտենք, թե ի՛նչ եղավ այն մարդը՝ Մովսեսը, որ մեզ Եգիպտոսից դուրս հանեց»։
Ինձանից առաջ Գաղգաղա պետք է իջնես։ Այնտեղ ես կգամ քեզ մոտ, որպեսզի ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցեմ։ Յոթ օր կսպասես, մինչև որ գամ քեզ մոտ և հաղորդեմ քեզ, թե ի՛նչ ես անելու»։