ԵԼՔ 23:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո առջևից իշամեղուներ պիտի ուղարկեմ, որ քեզնից հեռու քշեն ամորհացիներին, խևացիներին, քանանացիներին ու քետացիներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իշամեղուներ կուղարկեմ քո առջևից, և դրանք քո առաջից կքշեն խևացիներին, քանանացիներին և քետացիներին։ |
Ես քո առջևից կուղարկեմ իմ հրեշտակին, որը կքշի քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, խևացիներին ու հեբուսացիներին
Ուշադի՛ր եղիր, թե ի՛նչ եմ պատվիրում քեզ այսօր։ Ահա ես ձեզնից վանելու եմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին, գերգեսացիներին ու հեբուսացիներին։
Աստծու իշխանությունն ու նրա բազուկների մշտնջենավոր զորությունը քեզ հովանի թող լինեն։ Նա քո առջևից թող հալածի թշնամուն և ասի՝ կորի՛ր։
Տերը՝ քո Աստվածը, նրանց վրա պիծակներ կուղարկի, մինչև որ կոտորվեն մնացածներն ու նրանք, որ թաքնվել են քեզանից։