Եթե երկու տղամարդ կռվելիս զարնվեն մի հղի կնոջ, և կինը, երեխան դեռ չձևավորված, վիժի, հարվածողը թող հատուցի վնասն ըստ կնոջ ամուսնու պահանջի և ըստ դատավորների։
ԵԼՔ 21:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե նրան թույլատրվի փրկագին վճարել, ապա թող վճարի կյանքի համար այնչափ, որչափ կնշանակվի փրկագինը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե փրկագին նշանակվի տիրոջ վրա, նա իր անձի ազատության համար պիտի վճարի, ինչ էլ որ նշանակված լինի իր վրա։ |
Եթե երկու տղամարդ կռվելիս զարնվեն մի հղի կնոջ, և կինը, երեխան դեռ չձևավորված, վիժի, հարվածողը թող հատուցի վնասն ըստ կնոջ ամուսնու պահանջի և ըստ դատավորների։
Եթե ցուլը նախկինում ևս հարվածող է եղել, և նրա տիրոջը բողոքած են եղել, բայց սա ցլին մեջտեղից չի վերացրել, և եթե ցուլը տղամարդ կամ կին սպանի, ապա ցուլը թող քարկոծվի, և ցլի տերը նրա հետ թող մահապատժի ենթարկվի։
«Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար անես, նրանք Տիրոջը թող տան իրենց փրկագինը, որպեսզի մարդահամարի ժամանակ պատուհասի չենթարկվեն։