ԵԼՔ 21:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե եբրայեցի ստրուկ գնես, նա թող ծառայի քեզ վեց տարի և յոթերորդ տարում առանց փրկագնի ազատ թող արձակվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե գնես եբրայեցի մի ծառա, նա վեց տարի պիտի ծառայի քեզ և յոթերորդ տարում ձրի ազատ պիտի արձակվի՝ առանց ոչինչ վճարելու։ |
Եսավն ասաց. «Իրավամբ կոչվեց Հակոբ, որովհետև այս երկրորդ անգամն է, որ խաբում է ինձ. նախ խլեց իմ անդրանիկությունը, իսկ այժմ՝ իմ օրհնությունը»։ Եվ ավելացրեց. «Արդ, ոչ մի օրհնություն չթողեցի՞ր ինձ, հա՛յր»։
Մարգարեների որդիների կանանցից մեկն աղաղակում էր Եղիսեեին և ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռավ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկյուղած ծառան էր, և ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին որպես ստրուկ տանի իր մոտ»։
և ասացի նրանց. «Մենք փրկում ենք մեր հրեա եղբայրներին, որ վաճառվել են հեթանոսներին, և այժմ դուք, առանց մեր գիտության, վաճառո՞ւմ եք նրանց»։ Լռեցին և ոչինչ չկարողացան պատասխանել։
Եթե նա միայնակ է տունդ մտել, միայնակ էլ թող գնա, իսկ եթե իր կնոջ հետ է մտել, կինն էլ թող գնա նրա հետ։
Եթե որևէ մեկն իր դստերը վաճառի աղախնության, ապա այդ աղջիկը թող չազատագրվի այնպես, ինչպես ազատագրվում են ստրկուհիները։
Իսկ եթե այս ձևերից որևէ մեկով չփրկագնվի, ապա ազատագրման տարում թող ազատ արձակվեն ինքն ու իր զավակները նրա հետ,
Քանի որ հատուցելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նրա կնոջը, որդիներին և այն ամենը, ինչ ուներ, և հատուցել։
Քեզ ծանր թող չթվա, եթե քեզանից ազատ արձակես քո ստրուկներին, քանի որ նրանք վեց տարի ծառայել են քեզ և վարձկանից կրկնակի օգուտ են տվել քեզ։ Այն ժամանակ Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քեզ քո բոլոր գործերում»։
Մովսեսն այդ օրը նրանց պատվիրեց՝ ասելով. «Ամեն յոթ տարին մեկ՝ թողության տարում, Տաղավարահարաց տոնին,