Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ նա ասաց իր դուստրերին. «Որտե՞ղ է, որտե՞ղ թողեցիք այդ մարդուն։ Արդ, կանչե՛ք նրան, որ մեզ հետ հաց ուտի»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հայրը հարցրեց իր աղջիկներին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ այդ մարդուն այդպես թողեցիք. կանչե՛ք նրան, որ հաց ուտի»։

Տես գլուխը



ԵԼՔ 2:20
12 Խաչաձեւ Հղումներ  

Հաց բերեմ, կերե՛ք և ապա գնացե՛ք ձեր ճանապարհով, որովհետև ձեր ծառայի մոտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը»։ Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։


Երբ Լաբանը լսեց Հակոբի՝ իր քրոջ որդու անունը, ընդառաջ վազեց, գրկեց նրան, համբուրեց և տարավ իր տունը։ Հակոբը Լաբանին պատմեց ողջ անցուդարձը։


Հակոբը զոհ մատուցեց լեռան վրա և իր եղբայրներին կանչեց հաց ուտելու։ Կերան, խմեցին ու գիշերեցին լեռան վրա։


Կեսօրին՝ մինչ Հովսեփի գալը, նրանք պատրաստեցին նվերները, որովհետև իմացան, որ այնտեղ է ճաշելու։


օտարը դրսում չէր օթևանում. իմ դուռը բաց էր ամեն եկվորի առաջ,


Նրա բոլոր եղբայրներն ու քույրերը լսեցին այն բոլոր դեպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մոտը, եկան նաև բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան։ Կերան և խմեցին նրա մոտ, մխիթարեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրա, որ նրա գլխին բերել էր Տերը։ Յուրաքանչյուրը նրան մի գառ տվեց ու չորսդրամյա անդրոշմ ոսկի։


Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի այր փրկեց մեզ հովիվներից և ջուր հանեց ու տվեց մեր հոտերին»։


Եվ Մովսեսը բնակվեց այդ մարդու մոտ, և սա իր դուստր Սեպփովրային կնության տվեց Մովսեսին։


և վկայվել է բարի գործերով. մեծացրել է զավակներ, եղել է հյուրասեր, լվացել է սրբերի ոտքերը, օգնության է հասել նեղության մեջ եղողներին, ամբողջությամբ նվիրվել է բարեգործության։


Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։