Տիրոջ հրեշտակն ավելացրեց. «Դու արդեն հղի ես և որդի պիտի ծնես։ Նրա անունը Իսմայել կդնես, որովհետև Տերը լսեց քո հեծեծանքը։
ԵԼՔ 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և երբ մանուկը մեծացավ, բերեց նրան փարավոնի դստեր մոտ, և նա եղավ նրա որդեգիրը։ Նրան անվանեց Մովսես՝ ասելով. «Ջրից հանեցի նրան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տղան մեծացավ, և կինը նրան բերեց փարավոնի աղջկա մոտ, և տղան որդեգիր եղավ նրան։ Նա էլ նրա անունը Մովսես դրեց և ասաց. «Ջրից եմ հանել նրան»։ |
Տիրոջ հրեշտակն ավելացրեց. «Դու արդեն հղի ես և որդի պիտի ծնես։ Նրա անունը Իսմայել կդնես, որովհետև Տերը լսեց քո հեծեծանքը։
Ադամը դարձյալ մերձեցավ իր կնոջը՝ Եվային. նա հղիացավ, որդի ծնեց, որի անունը Սեթ դրեց՝ ասելով. «Քանի որ Աստված ինձ ուրիշ զավակ պարգևեց Աբելի փոխարեն, որին սպանեց Կայենը»։
Արդ, մինչև իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնված քո երկու որդիները՝ Եփրեմն ու Մանասեն, իմն են, ինչպես Ռուբենն ու Շմավոնը։
Փարավոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը և սնի՛ր նրան ինձ համար։ Ես քեզ կվարձատրեմ»։ Կինը վերցրեց մանկանն ու սնեց նրան,
Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։
Տեսե՛ք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ։ Աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։
և նա հղիացավ։ Երբ ժամանակը հասավ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուել՝ ասելով. «Տիրոջից՝ Զորությունների Աստծուց խնդրեցի սրան»։