ԵԼՔ 18:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առավոտյան Մովսեսը նստեց ժողովրդին դատելու։ Ողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո շրջապատել էր Մովսեսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հետևյալ օրը Մովսեսը նստեց ժողովրդին դատելու, և ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնել էր Մովսեսի մոտ։ |
Հոթորը՝ Մովսեսի աները, ողջակեզ ու զոհ մատուցեց Աստծուն։ Եվ Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ գնացին հաց ուտելու Տիրոջ առջև։
Հոթորը, տեսնելով այն ամենը, ինչ Մովսեսն անում էր ժողովրդին, ասաց. «Դու այդ ի՞նչ ես անում ժողովրդին։ Ինչո՞ւ ես դու միայնակ նստած, իսկ ողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնած է քո շուրջը»։
Ողորմածությամբ գահ պիտի հաստատվի, ու նրա վրա՝ Դավթի խորանի մեջ, ճշմարտությամբ պիտի բազմի մեկը, ով դատելիս իրավունքին հետամուտ պիտի լինի, պիտի ջանա արդարություն անել։
թե հորդորում է, հորդորելու մեջ։ Ով առատաձեռն է, թող զվարթությամբ կատարի. ով վերակացու է, թող փութաջանությամբ աշխատի. ով ողորմում է, թող ուրախությամբ անի։
Դրա համար նաև հարկ եք վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են՝ այդ բանը հոգալու համար։