ԵԼՔ 16:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Իսրայելի որդիները նրանց ասացին. «Ավելի լավ կլիներ՝ Տիրոջ հարվածներից մահանայինք եգիպտացիների երկրում, երբ մսով լի կաթսաների մոտ էինք նստում ու կուշտ հաց ուտում, քան բերեիք մեզ այս անապատը, որ ողջ ժողովրդին սովամահ անեք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի որդիներն ասացին նրանց. «Երանի թե Տիրոջ ձեռքով մեռած լինեինք Եգիպտոսի երկրում, երբ մսի կաթսաների մոտ նստած էինք և կուշտ հաց էինք ուտում. որովհետև մեզ բերեցիք այս անապատը, որ այս ամբողջ ժողովրդին սովամահ անեք»։ |
ու ասացին Մովսեսին. «Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ հանեցիր մեզ անապատում սպանվելու։ Այս ի՞նչ արեցիր մեզ հետ՝ հանելով մեզ Եգիպտոսից։
Ժողովուրդը ծարավեց, տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից կոտորվե՞նք մենք և մեր որդիներն ու հոտերը»։
Շատ օրեր անց մեռավ եգիպտացիների թագավորը։ Իսրայելի որդիները շարունակում էին տառապել գործերից և աղաղակ էին վեր առաքում։ Նրանց աղաղակը հասավ Աստծուն։
Եվ ասացին նրանց. «Թող Աստված տեսնի և դատի ձեզ, քանի որ մեր հոտը գարշելի դարձրիք փարավոնի ու նրա պաշտոնյաների աչքին և սուր տվեցիք նրա ձեռքը՝ մեզ կոտորելու»։
Չասացին. “Ո՞ւր է Տերը, որ մեզ հանեց եգիպտացիների երկրից և առաջնորդեց մեզ անապատում, անեզր և անուղի, անջուր և անպտուղ երկրում, մահվան ստվերների մեջ, այն երկրում, որտեղով մարդ չէր անցել, և որտեղ չէր բնակվել մարդու որդին։
այլ կգնանք եգիպտացիների երկիրը, որտեղ պատերազմ չենք տեսնի, շեփորի ձայն չենք լսի, հացից քաղցած չենք մնա և այնտեղ կապրենք”,-
բայց անպայման կկատարենք ամեն բան, ինչ ելավ մեր բերանից. խունկ կծխենք երկնքի թագուհուն, նրան նվերներ կընծայենք, ինչպես արել ենք մենք ու մեր հայրերը, մեր թագավորներն ու մեր իշխանները Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս, երբ առատ էինք հացով, վայելքի մեջ էինք ու չարիք չէինք տեսնում։
Սրից հասած վերքերից ընկածներն ավելի բախտավոր էին, քան սովից մեռածները։ Խումբ-խումբ շարժվում էին վիրավոր մարդիկ։
Եթե այդպես պիտի վարվես ինձ հետ, ավելի լավ է սպանի՛ր ինձ, եթե արժանի եմ շնորհի և ողորմության, որպեսզի չտառապեմ»։
այլ ուտելու եք մեկ ամիս, ամեն օր, մինչև որ ձեր քթից դուրս գա, մինչև որ համն ատելի դառնա ձեզ, որովհետև արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մեջ է, լաց եղաք նրա առջև և ասացիք. “Ինչո՞ւ ելանք Եգիպտոսից”»։
Եվ Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսից ու Ահարոնից։ Ողջ ժողովուրդը նրանց ասաց. «Ավելի լավ էր՝ մեռնեինք եգիպտացիների երկրում, քան թե այս անապատում։
Եվ ինչո՞ւ է Տերը մեզ տանում այն երկիրը՝ պատերազմում ընկնելու, իսկ մեր կանանց ու մեր զավակներին՝ հափշտակվելու։ Արդ, մեզ համար ավելի լավ չէ՞ վերադառնալ Եգիպտոս»։
Մի՞թե քիչ է այն, որ մեզ հանեցիր այն երկրից, որ կաթ ու մեղր էր բխեցնում, որպեսզի սպանես մեզ այստեղ՝ անապատում։ Իսկ հիմա սաստո՞ւմ ես մեզ, ի՞նչ է, դո՞ւ ես իշխանը։
և սկսեց գանգատվել Աստծուց ու Մովսեսից, և ասացին. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես։ Ո՛չ հաց կա և ո՛չ ջուր։ Մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։
Պողոսն ասաց. «Կխնդրեի Աստծուն, որ վաղ թե ուշ ոչ միայն դու, այլ բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ, բացի այս կապանքներից»։
Արդեն հագեցե՞լ եք, արդեն հարստացե՞լ եք, առանց մեզ թագավորությա՞ն եք հասել։ Երանի թե թագավորության հասնեիք, որպեսզի մենք նույնպես ձեզ հետ թագավորեինք։
Քո սրտի ապրած վախի ու քո աչքերի տեսած դեպքերի պատճառով առավոտները կասես. “Ե՞րբ է երեկո լինելու”, իսկ գիշերները կասես. “Ե՞րբ է առավոտ լինելու”։
Նա չարչարեց քեզ, սոված պահեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանոթ չէիր, և ծանոթ չէին նաև քո հայրերը, որպեսզի քեզ ցույց տա, թե մարդը միայն հացով չի ապրում, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից։
Հեսուն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, Տե՛ր, ինչո՞ւ քո ծառան այս ժողովրդին անցկացրեց Հորդանան գետից, որ սրանց մատնես ամորհացիներին և կործանես մեզ։ Երանի թե այնտեղ՝ Հորդանան գետի եզերքին, մնացած ու բնակված լինեինք։