ԵԼՔ 16:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ, դարձան դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ամբողջ բազմության հետ, նրանք նայեցին դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։ |
իսկ առավոտյան ականատես կլինեք Տիրոջ փառքին, որովհետև նա լսել է ձեր տրտունջը Աստծու դեմ։ Մենք ո՞վ ենք, որ տրտնջում եք մեր դեմ»։
Տիրոջ փառքն իջավ Սինա լեռան վրա, և ամպն այն ծածկեց վեց օր։ Եվ յոթերորդ օրը Տերը ամպի միջից կանչեց Մովսեսին։
Մովսեսն ու Ահարոնը մտան Վկայության խորանը և այնտեղից դուրս գալով՝ օրհնեցին ողջ ժողովրդին։ Եվ Տիրոջ փառքը երևաց ողջ ժողովրդին։
Եվ ողջ ժողովուրդը սպառնաց քարկոծել նրանց քարերով։ Եվ Տիրոջ փառքը Վկայության խորանի վրա ամպի մեջ երևաց Իսրայելի բոլոր որդիներին։
Կորխն իր բոլոր մարդկանց հավաքեց նրանց շուրջը՝ Վկայության խորանի դռանը։ Եվ Տիրոջ փառքը երևաց ողջ ժողովրդին։
Մինչ նա խոսում էր, ահա լուսավոր մի ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն ելավ և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք»։