ԵԼՔ 14:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ջուրը հետ բերելով՝ ծածկեց կառքերը, հեծյալներին ու փարավոնի ամբողջ զորքը, որոնք ծովն էին մտել նրանց հետ։ Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ջրերը վերադարձան և ծածկեցին փարավոնի կառքերը, ձիավորներին ու բոլոր զորքերին, որոնք ծովն էին մտել իսրայելացիների ետևից։ Նրանցից մեկն էլ չմնաց։ |
Հուդայի մարդիկ եկան անապատի դիտանոցը, նայեցին ու տեսան, որ բոլորն սպանված ու ընկած են գետնին. ոչ ոք չէր փրկվել։
Կարմիր ծովը ճեղքեցիր նրանց առաջ, և ծովի միջով անցան ինչպես ցամաքով, իսկ նրանց հալածողներին քարերի նման ընկղմեցիր բազում ջրերի մեջ։
Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Քաջալերվե՛ք, պի՛նդ կացեք և կտեսնեք փրկությունը Տիրոջից, որ անելու է ձեզ համար այսօր, քանի որ այնպես, ինչպես այսօր կտեսնեք եգիպտացիներին, այլևս հավիտյանս չեք տեսնի։
Երբ փարավոնի հեծելազորն իր կառքերով ու հեծյալներով մտավ ծովը, Տերը նրա վրա թափեց ծովի ջրերը, իսկ Իսրայելի որդիներն անցան ծովի միջով, ինչպես ցամաքով։
Ելար քո ժողովրդի փրկության համար՝ քո օծյալներին փրկելու, մահ բերեցիր անօրենների գլխին. իսպառ սաստկացրիր կապանքները մինչև պարանոցները։ (Դադար)
Նաև այն, թե Տերն ի՛նչ բերեց եգիպտացիների զորքերի, նրանց կառքերի ու երիվարների գլխին, թե նրանց ինչպե՛ս ջրասույզ արեց Կարմիր ծովի մեջ, երբ սրանք հարձակվում էին մեր թիկունքից, և անհետացրեց նրանց հավիտյան։
Հավատո՛վ անցան Կարմիր ծովով, որպես թե ցամաք երկիր լիներ, մինչ եգիպտացիները, նույնը փորձելով, խեղդվեցին։
Բարակը, կառքերն ու բանակը հետապնդելով, գնաց մինչև ազգերի անտառը։ Սիսարայի ամբողջ բանակն ընկավ սրի բերանով, և ոչ ոք չմնաց։