ԵԶՐԱՍ 6:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ կարգեցին քահանաներին՝ ըստ իրենց դասերի և ղևտացիներին՝ ըստ իրենց բաժանման՝ Երուսաղեմում Տիրոջը՝ Աստծուն սպասավորելու համար, ինչպես գրված է Մովսեսի գրքում։ Նրանք երկու հազար երկու հարյուր հոգի էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանաներին իրենց կարգերով և ղևտացիներին իրենց դասերով ծառայության դրեցին Երուսաղեմում գտնվող Աստծու տանը, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում։ |
Դավիթ արքան և զորքի հրամանատարները ծառայության համար նշանակեցին Ասափի, Եմանի ու Իդիթումի որդիներին, որոնք երգում էին տավիղների, քնարների ու ծնծղաների նվագակցությամբ։ Եվ այս գործը կատարողներն ըստ իրենց պաշտոնի էին.
Պաշտամունքը կազմակերպվեց. քահանաները կանգնեցին իրենց տեղերում, իսկ ղևտացիները՝ իրենց դասերում՝ ըստ արքայի հրամանի։
Քահանաներն ըստ իրենց սպասավորության պաշտոնի էին կանգնած, իսկ ղևտացիները Դավիթ արքայի՝ Տիրոջն օրհնաբանելու համար ստեղծած նվագարաններով փառաբանում էին Տիրոջը, քանզի Նրա ողորմությունը հավիտյան է։ Նրանք կատարում էին Դավթի հորինած օրհնաբանությունները, իսկ քահանաները նրանց դիմաց փողեր էին հնչեցնում։ Ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։
Ղևտացիներին կկարգես քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների՝ քահանաների իշխանության տակ՝ իբրև Իսրայելի որդիներից ինձ տրված ընծա։