Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶՐԱՍ 4:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այլև թագավորներին ընդդիմադիր կլինեն։ Իսկ մենք չենք ցանկանում թագավորների հանդեպ այսպիսի հանդգնություն տեսնել և այդ պատճառով էլ գրում ենք քեզ, թագավո՛ր,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Արդ, որովհետև ամենքս պալատից ենք ստանում մեր ապրուստը, և մեզ չի վայելում թագավորիդ վնասը տեսնել, այդ պատճառով էլ ուղարկում և հայտնում ենք քեզ՝ թագավորիդ,

Տես գլուխը



ԵԶՐԱՍ 4:14
5 Խաչաձեւ Հղումներ  

խաղաղություն են մաղթում Արտաշես թագավորիդ։ Այժմ թող հայտնի լինի քեզ, թագավո՛ր, որ եթե այս քաղաքը շինվի, և նրա պարիսպները կանգնեցվեն, քեզ ոչ ոք հարկ չի տա։


որպեսզի փնտրվի քո հայրերի ժամանակագրությունների մատյաններում և հայտնի դառնա, որ այս քաղաքն ապստամբողների քաղաք է. միշտ դեմ է կանգնել թագավորներին և բոլոր ժամանակներում ապաստարան է եղել փախստականների համար, և հենց այդ պատճառով էլ այդ քաղաքն ավերվեց։


Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։