Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶՐԱՍ 3:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Յոթերորդ ամսվա առաջին օրն սկսեցին ողջակեզ մատուցել Տիրոջը՝ Աստծուն, մինչ Տիրոջ տան հիմքը դեռ չէր գցվել։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Յոթերորդ ամսի առաջին օրից սկսեցին ողջակեզներ մատուցել Տիրոջը, բայց Տիրոջ տաճարի հիմքը դրված չէր։

Տես գլուխը



ԵԶՐԱՍ 3:6
6 Խաչաձեւ Հղումներ  

Ողջակեզներ էին մատուցում նաև ամսագլուխներին, շաբաթ օրերին, Տերունական տարեկան բոլոր սուրբ տոներին և Տիրոջ առջև ակամա գործած բոլոր մեղքերի համար։


Նրանք արծաթ տվեցին քարահատներին ու հյուսներին։ Սիդովնացիներին ու տյուրացիներին տվեցին կերակուր, ըմպելիք ու ձեթ, որպեսզի Լիբանանից ծովով մինչև Հոպպե մայրի փայտ բերեն, ինչպես որ հրամայել էր նրանց պարսից Կյուրոս թագավորը։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստյան օր թող լինի՝ Տիրոջը նվիրաբերված մի սուրբ տոն՝ շեփորահարություններով և սուրբ հավաքներով։


Այդ օրն առտնին ոչ մի գործ չպիտի անեք, այլ Տիրոջը ողջակեզ պիտի մատուցեք”»։


«Յոթերորդ ամսի առաջին օրը սուրբ հավա՛ք արեք։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք։ Փող հնչեցնելու օր թող լինի ձեզ համար։


Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք մի զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։