Եվ Տիրոջ փառքն այդ քերովբեներից վեր՝ դեպի տաճարի բացօթյա տարածքը բարձրացավ. տաճարը լցվեց ծխի ամպով, գավիթն էլ՝ Տիրոջ փառքի լույսով։
ԵԶԵԿԻԵԼ 9:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Իսրայելի Աստծու փառքը քերովբեներից վեր՝ դեպի տաճարի բացօթյա տարածքը բարձրացավ։ Կանչեց այն մարդուն, որ մինչև ոտնաթաթերը հասնող զգեստ էր հագել և մեջքին գոտի ուներ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Իսրայելի Աստծու փառքը վեր բարձրացավ այն քերովբեի վրայից, որի վրա էր, դեպի տան շեմը։ Եվ կանչեց քաթանով զգեստավորված այն մարդուն, որ գրագրի թանաքաման ուներ մեջքին։ |
Եվ Տիրոջ փառքն այդ քերովբեներից վեր՝ դեպի տաճարի բացօթյա տարածքը բարձրացավ. տաճարը լցվեց ծխի ամպով, գավիթն էլ՝ Տիրոջ փառքի լույսով։
Վեր կացա ելա այն դաշտը։ Եվ ահա այնտեղ էր իջել Տիրոջ փառքը, ինչպես այն տեսիլքն ու փառքը, որ տեսել էի Քոբար գետի ափին, ու երեսս ի վայր ընկա։
Ահա դեպի հյուսիս նայող բարձր դռան ճանապարհով վեց մարդ էր գալիս՝ յուրաքանչյուրի ձեռքին տապար։ Նրանց մեջ նաև մի մարդ կար՝ մինչև ոտնաթաթերը հասնող մի զգեստ հագին, իսկ մեջքին՝ շափյուղայով ակնազարդ գոտի։ Մտան, կանգնեցին պղնձե զոհասեղանի առաջ։