Նա խորտակեց արձանները, ջարդուփշուր արեց պաշտամունքային փայտե սյուները և նրանց տեղը մարդկանց ոսկորներով ծածկեց։
ԵԶԵԿԻԵԼ 6:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեր արձանների առաջ դիաթավալ եմ անելու Իսրայելի որդիներիդ ու ձեր ոսկորները ցրիվ եմ տալու ձեր զոհասեղանների շուրջը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի որդիների դիակներն իրենց կուռքերի առաջ պիտի դնեմ և ձեր ոսկորները ձեր սեղանների շուրջը ցրիվ պիտի տամ։ |
Նա խորտակեց արձանները, ջարդուփշուր արեց պաշտամունքային փայտե սյուները և նրանց տեղը մարդկանց ոսկորներով ծածկեց։
Հովսիան հայացքը շուռ տվեց ու տեսավ քաղաքում եղած գերեզմանները, մարդ ուղարկեց, գերեզմաններից ոսկորները հանեց ու զոհասեղանի վրա այրելով՝ պղծեց դրանք, ըստ Տիրոջ խոսքի, որ ասել էր Աստծու մարդը, երբ Հերոբովամը տոնի ժամանակ կանգնած էր զոհասեղանի մոտ։ Նա աչքերը հառեց Աստծու մարդու գերեզմանին, որը խոսել էր այս բաների մասին,
Օտարները հարձակվեցին ինձ վրա, Հզորները կյանքս խլել ուզեցին Եվ քեզ, Աստվա՛ծ, իբրև իմ օգնական չհամարեցին։
Ահա թե ինչու գալու են օրեր,- ասում է Տերը,- երբ այլևս չեն ասի Տափեթի բագին կամ Ենովմացիների ձոր, այլ Սպանվածների ձոր և, տեղի պակասության պատճառով մեռելներին թաղելու են հենց Տափեթի մեջ։
նա ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսա՞ր իմ գահավորակի տեղը, իմ ոտնահետքերի տեղը. դրանցով է հավիտյան ապրելու անունս Իսրայելի մեջ։ Իսրայելի զավակներն այլևս չեն պղծելու իմ սուրբ անունը, ո՛չ իրենք, ո՛չ նրանց առաջնորդներն իրենց պոռնկությամբ, ո՛չ էլ նրանց միջի իշխանները՝ իրենց սպանություններով,