Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 46:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ ամսամուտի օրը կմատուցի առանց արատի մի զվարակ, որ լինի հորթեր ծնած կովի ձագ (վեց գառներն ու խոյն էլ առանց արատի պետք է լինեն)։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ամսագլխի օրը՝ արջառներից մեկ անարատ ցլիկ, նաև վեց գառ և մեկ խոյ. անարատ պիտի լինեն։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 46:6
3 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այնպես պիտի լինի, որ ամսից ամիս ու շաբաթից շաբաթ յուրաքանչյուր անձ պիտի գա Երուսաղեմում իմ առաջ երկրպագելու,- ասում է Տերը։-


Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ներքին գավթի դուռը, որ արևելք է նայում, վեց աշխատանքային օրերին փակ կլինի, իսկ շաբաթ օրը կբացվի։ Ամսագլխի օրն էլ կբացվի։


«Ամիսների առաջին օրերին Տիրոջը ողջակեզ կմատուցեք նախրից երկու զվարակ, մի խոյ, և մեկ տարեկան յոթ գառ։