Հայրը նրանց տվել էր բազում պարգևներ՝ արծաթ, ոսկի, զենքեր, ինչպես նաև պարսպապատ քաղաքներ Հուդայում, իսկ թագավորությունը հանձնել էր Հովրամին, քանի որ նա էր անդրանիկը։
ԵԶԵԿԻԵԼ 46:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Եթե իշխանն իր որդիներից որևէ մեկին պարգև տա իր ժառանգությունից, դա նրա որդիների ժառանգական կալվածքը կլինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես է ասում Տեր Աստված. «Երբ որ իշխանն իր որդիներից մեկին պարգև տա, այն նրա ժառանգությունն է, նրա որդիներինը պիտի լինի. նրանց սեփականությունն է ժառանգությամբ։ |
Հայրը նրանց տվել էր բազում պարգևներ՝ արծաթ, ոսկի, զենքեր, ինչպես նաև պարսպապատ քաղաքներ Հուդայում, իսկ թագավորությունը հանձնել էր Հովրամին, քանի որ նա էր անդրանիկը։
«Իշխանին բաժին է հատկացվելու քաղաքի տարածքում, սուրբ երախայրիքի տարածքի այս ու այն կողմերում, սուրբ երախայրիքի տարածքի դիմաց, քաղաքի բնակավայրերի դեմ հանդիման, ծովի կողմը, ծովից էլ՝ դեպի արևելք. երկարությունը՝ ըստ մեկ բաժնի սահմանների դեպի ծովակողմը, լայնությունը՝ ըստ հողի մեկ բաժնի սահմանների դեպի արևելք։
Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. “Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը,