Որբևայրի կամ արձակված կնոջն իրենց կին թող չառնեն, այլ Իսրայելի տան ծնունդ կույսերի կամ քահանայից մնացած որբևայրու։
ԵԶԵԿԻԵԼ 44:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ներքին գավիթ մտնելիս ոչ մի քահանա գինի թող չխմի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանաները, երբ որ ներքին գավիթն են մտնում, բնավ գինի չպիտի խմեն։ |
Որբևայրի կամ արձակված կնոջն իրենց կին թող չառնեն, այլ Իսրայելի տան ծնունդ կույսերի կամ քահանայից մնացած որբևայրու։
«Դու և քեզ հետ քո որդիները, երբ մտնելու լինեք Վկայության խորանը կամ երբ մոտենալու լինեք զոհասեղանին, գինի և ցքի չխմեք, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ։
որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի ու մոր որովայնից սկսած՝ Սուրբ Հոգով կլցվի,
Այսուհետև միայն ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի՛ խառնիր ստամոքսիդ և հաճախադեպ հիվանդություններիդ պատճառով։