ԵԶԵԿԻԵԼ 40:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա չափեց գավիթը. երկարությունը հարյուր կանգուն էր, լայնությունն էլ՝ հարյուր կանգուն. այն քառակողմ էր։ Տաճարի դիմաց սեղանն էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապա չափեց գավիթը՝ հարյուր կանգուն երկարություն, հարյուր կանգուն լայնություն, քառակուսի, և զոհասեղանը տաճարի առաջամասում էր։ |
Նա չափեց գավթի լայնքը արտաքին դռնից մինչև ներքին դուռը, որ արևելք էր նայում. հարյուր կանգուն էր։ Նա ինձ հյուսիսային կողմը տարավ։
Ներքին գավթի դուռը նայում էր հյուսիսային դռանը, արևելք նայող դռան նման։ Նա գավիթը չափեց դռնից դուռ. հարյուր կանգուն էր։
Ներքին դուռը գավթի դռան դիմաց էր և դեպի հարավ էր նայում։ Գավիթը նա դռնից դուռ չափեց. հարավային կողմից լայնությունը հարյուր կանգուն էր։
Նա չափեց տաճարի առաջը. երկարությունը հարյուր կանգուն էր։ Խորշերը, անջրպետները և պատերը հարյուր կանգուն երկարություն ունեին։