Նա չափեց գավթի լայնքը արտաքին դռնից մինչև ներքին դուռը, որ արևելք էր նայում. հարյուր կանգուն էր։ Նա ինձ հյուսիսային կողմը տարավ։
ԵԶԵԿԻԵԼ 40:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ներքին դուռը գավթի դռան դիմաց էր և դեպի հարավ էր նայում։ Գավիթը նա դռնից դուռ չափեց. հարավային կողմից լայնությունը հարյուր կանգուն էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ներքին գավիթը մի դարպաս ուներ, որը դեպի հարավ էր նայում. չափեց դարպասից դարպաս դեպի հարավ՝ հարյուր կանգուն։ |
Նա չափեց գավթի լայնքը արտաքին դռնից մինչև ներքին դուռը, որ արևելք էր նայում. հարյուր կանգուն էր։ Նա ինձ հյուսիսային կողմը տարավ։
Ներքին գավթի դուռը նայում էր հյուսիսային դռանը, արևելք նայող դռան նման։ Նա գավիթը չափեց դռնից դուռ. հարյուր կանգուն էր։
Ինձ տարավ ներքին գավիթը։ Ներքին գավիթն ուներ երկու պատշգամբ, մեկը՝ հարավային դռան կողմը, որ հյուսիս էր նայում և հարավ դուրս բերում, մյուսը՝ հյուսիսային դռան կողմը, որ հարավ էր նայում ու հյուսիս դուրս բերում։
Նա չափեց գավիթը. երկարությունը հարյուր կանգուն էր, լայնությունն էլ՝ հարյուր կանգուն. այն քառակողմ էր։ Տաճարի դիմաց սեղանն էր։