Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կերակուրդ գարուց պատրաստված նկանակի ձևով կուտես. մարդկանց կղանքի վրա կեփես այն, նրանց աչքի առաջ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ գարու շոթերի պես կուտես այն և մարդու կեղտի վրա կթխես այն նրանց աչքի առաջ»։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 4:12
4 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը շտապեց դեպի վրանը՝ Սառայի մոտ, և նրան ասաց. «Շտապի՛ր, երեք գրիվ նաշի՛հ հունցիր ու նկանա՛կ պատրաստիր»։


Ղովտը նրանց շատ ստիպեց, և նրանք փոխեցին իրենց ուղղությունն ու մտան նրա տուն։ Նրանց համար ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց թխեց, և կերան։


Ռափսակը նրանց ասաց. «Մի՞թե միայն ձեր տիրոջ մոտ կամ ձեզ մոտ է ուղարկել ինձ իմ տերը, որ խոսեմ այս բաները, և ո՞չ արդյոք այն մարդկանց մոտ, որոնք նստում են այդ պարսպի վրա, որպեսզի ձեզ հետ միասին չուտեն իրենց աղբը և չխմեն իրենց մեզը»։


Ջուրն էլ մի դորակի չափով կխմես։