Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 37:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ես մարգարեացա, ինչպես որ հրամայել էր ինձ Տերը։ Եվ երբ մարգարեացա, մի ձայն լսեցի, հետո շարժում եղավ. ոսկորը ոսկորին մոտեցավ, յուրաքանչյուրն իր կցման տեղը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայվեց ինձ։ Եվ մինչ մարգարեանում էի, մի ձայն եղավ, և ահա մի դղրդյուն, և ոսկորները մոտեցան՝ ոսկորն իր ոսկորի մոտ։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 37:7
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ երբ Երեմիան դադարեց խոսելուց՝ ամբողջ ժողովրդին ամեն բան ասելով այնպես, ինչպես նրան հրամայել էր Տերը, նրան բռնեցին քահանաները, սուտ մարգարեներն ու ողջ ժողովուրդը և ասացին. «Դու անպայման պիտի մեռնես,


Ամբողջությամբ արեցի այնպես, ինչպես որ Տերն ինձ պատվիրել էր. ցերեկը գերության հանդերձանք հագա, երեկոյան էլ իմ ձեռքով պատը փորեցի, և նրանց աչքի առաջ գաղտագողի, գլխիկոր էի գնում։


Տեսա, որ ջղերն ու մսերը պատում էին նրանց, և մաշկն էլ նրանց վրա էր ձգվում, բայց նրանց մեջ դեռևս շունչ չկար։


Եվ հանկարծ երկնքից սաստիկ հողմի նման մի ձայն հնչեց ու լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։


Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում և ասացին Պետրոսին ու մյուս առաքյալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։


Իսկ Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին և ասացին նրանց. «Եթե Աստծու առաջ արդար է առավել ձեզ լսել, քան Աստծուն, ինքներդ որոշեք։