Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
ԵԶԵԿԻԵԼ 37:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը՝ Աստված, այդ ոսկորներին այսպես է ասում. “Ահա ես ձեզ վրա կենդանի շունչ եմ բերելու, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տեր Աստված այսպես ասաց այս ոսկորներին. "Ահա ես ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ |
Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
Պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, և ուրախանալու են երկրի վրա, որովհետև այն ցողը, որ քեզնից է, բժշկություն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանվի։
Իմ հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու եք։ Ձեզ դնելու եմ ձեր երկրում, ու կիմանաք, որ ես եմ Տերը։ Խոսեցի ու կատարելու եմ”»,- ասում է Տերը՝ Աստված։
որովհետև Հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։
մինչ մեռած էինք մեր մեղքերի հետևանքով, մեզ վերստին կյանք տվեց Քրիստոսի հետ, որովհետև շնորհով փրկվեցինք։
Երեքուկես օր հետո Աստծուց ուղարկված կենդանության հոգին մտավ նրանց մեջ, և նրանք ոտքի ելան. ահ ու մեծ երկյուղ ընկավ բոլոր նրանց տեսնողների վրա։