ԵԶԵԿԻԵԼ 37:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, արդյոք կկենդանանա՞ն այդ ոսկորները»։ Ես ասացի. «Տե՛ր, Աստվա՛ծ, այդ դու գիտես»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե կկենդանանան այս ոսկորները»։ Ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դու գիտես»։ |
Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Երբ քեզ՝ քաղաքդ, ավերածության մատնեմ այն քաղաքների պես, որ այլևս չեն բնակեցվել, երբ անդունդները քեզ վրա հանեմ, ու քեզ առատ ջրեր ողողեն,
որովհետև, ինչպես որ Հայրը հարություն է տալիս մեռելներին և կենդանացնում, նույնպես և Որդին կենդանացնում է, ում կամենա։
ինչպես գրված է. «Քեզ բազում ազգերի հայր կարգեցի» (Ծնն. 17.5)։ Եվ սա Աստծու առաջ, որին հավատաց, որ կենդանացնում է մեռելներին և գոյության է կոչում չեղած բաները։
Բայց մեկը գուցե հարց տա. «Ինչպե՞ս են հարություն առնում մեռելները կամ ի՞նչ մարմնով են գալու»։
Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն, և ինձանից բացի ուրիշը չկա։ Ես եմ սպանում և ես եմ փրկում, ես եմ հարվածում և ես եմ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։
Աբրահամն իր մտքում մտածեց, թե Աստված կարո՛ղ է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին։ Ուստի և, որպես նախօրինակ այդ բանի, նա վերստացավ իր որդուն։