ԵԶԵԿԻԵԼ 33:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու նրանց համար կլինես հորինված քաղցրաբարբառ երգի ձայնի պես. կլսեն խոսքերդ, բայց չեն կատարի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա դու նրանց համար քաղցր երգի պես ես՝ գեղեցկաձայն և բարեհունչ նվագող. նրանք կլսեն քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի։ |
Եվ ես հայտնեցի ձեզ այսօր, բայց դուք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին չանսացիք, որի համար նա ինձ ձեզ մոտ էր ուղարկել։
որովհետև Հերովդեսը երկյուղում էր Հովհաննեսից, քանի որ նրան գիտեր որպես արդար և սուրբ մարդու, նրա մասին հոգ էր տանում և ունկնդրելով նրան՝ շատ բաներ կատարում էր. հաճույքով էր լսում նրան։
Նա՛ էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով։