Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 28:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մի՞թե քո իմաստությամբ կամ խելքով ես քեզ համար հարստություն դիզել և ոսկի ու արծաթ ձեռք բերել քո գանձարանի համար։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Քո իմաստությամբ ու հանճարով քեզ համար հարստություն վաստակեցիր և ոսկի ու արծաթ հավաքեցիր քո գանձարաններում։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 28:4
11 Խաչաձեւ Հղումներ  

Հարուստի ստացվածքն ամուր քաղաք է, և նրա փառքն ամուր հովանի ունի։


Դարձյալ տեսա արեգակի ներքո, որ ասպարեզը մարզիկներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստությունը՝ հանճարներինը և ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը։


Արդարև, նա ասաց. «Իմ զորությամբ կկատարեմ և իմ իմաստությամբ ու խելքով կվերացնեմ ազգերի սահմանները, կհափշտակեմ նրանց հարստությունը, կցնցեմ շեն քաղաքները,


Ինչո՞ւ ես ցնծում քո վրանների մեջ, ո՛վ Զեփ, և քո դաշտերում, ո՛վ անզգամ դուստր, որ ապավինել էիր քո գանձերին և ասում էիր. “Ո՞վ պիտի գա ինձ վրա”։


Քեզ համար ինչքա՜ն եկամուտ գտար այդ ծովից, քո հարստությամբ ազգերին լիացրիր, քո խառնիխուռն ապրանքներով երկրի բոլոր թագավորներին հարստացրիր։


ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, փարավո՛ն, եգիպտացիների արքա՛, օ՜ մեծ վիշապ, որ նստում ես գետերի միջև, որ ասում ես՝ “Իմն են այս գետերը, և ես եմ սրանց ստեղծել”։


Դրա համար զոհ կմատուցի իր ուռկանին և խունկ կծխի իր ցանցին, քանի որ նրանցով ուռճացրեց իր բաժինը և իր ընտիր կերակուրը։