Արքան խորհեց ու ոսկե երկու հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բավական է մինչև Երուսաղեմ գնաք։ Ահա քո աստվածները, ո՜վ Իսրայել, որոնք քեզ դուրս բերեցին եգիպտացիների երկրից»։
ԵԶԵԿԻԵԼ 23:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եգիպտացիների երկրից բերած իր պոռնկությունը չթողեց նա, որովհետև նրանց հետ պղծվում էր իր մանկությունից ի վեր. նրանք էին կուսությունից զրկել նրան, իրենց պոռնկությունը թափել նրա վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Եգիպտոսից բերած իր բոլոր պոռնկությունները չթողեց, որովհետև նրա հետ պառկել էին նրա երիտասարդ ժամանակ, և նրանք շոշափել էին նրա կուսական ստինքները և իրենց պոռնկությունը նրա վրա էին թափել։ |
Արքան խորհեց ու ոսկե երկու հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բավական է մինչև Երուսաղեմ գնաք։ Ահա քո աստվածները, ո՜վ Իսրայել, որոնք քեզ դուրս բերեցին եգիպտացիների երկրից»։
Սակայն Հեուն Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, այսինքն՝ Բեթելի ու Դանի ոսկե երինջներից չհրաժարվեց։
Նրանք անտեսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր պատվիրանները, իրենց համար ձուլածո երկու երինջներ պատրաստեցին, երկնքի զորություններին երկրպագեցին, պաշտեցին Բահաղին,
Եվ վերցրեց նրանց ձեռքից, կաղապարի մեջ ձուլեց և ձուլածո մի հորթ պատրաստեց։ Եվ ասացին. «Սրանք են քո աստվածները, Իսրայե՛լ, որ հանեցին քեզ եգիպտացիների երկրից»։
Եվ նրանց ասացի. “Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից թող դե՛ն նետի. եգիպտացիների ընթացքով մի՛ պղծվեք։ Ես եմ ձեր Տերը՝ Աստված”։
Բայց դու պոռնկությունդ սաստկացրիր, այնքան որ հիշեցնում էիր մանկությանդ օրերը, երբ Եգիպտոսում պոռնկություն էիր անում։
Պատժելու եմ քեզ մանկությանդ անօրենությունների համար, որոնք գործեցիր եգիպտացիների երկրում՝ քո օթևանում, որտեղ էլ ստինքներդ թուլացան-կախվեցին, և կուսությունդ խախտվեց»։
իրենց մանկության հասակում պոռնկացան Եգիպտոսում։ Այնտեղ նրանց ստինքները թուլացան-կախվեցին, այնտեղ նրանք զրկվեցին իրենց կուսությունից։
քամելու ես ցմրուր։ Մազերդ ես փետելու և կրծքերդ պատառոտելու։ Տոներն ու ամսագլուխներն էլ վերացնելու եմ քեզնից. այդ ե՛ս խոսեցի”,- ասում է Ամենակալ Տերը։
Եվ նրանց մարմիններն ընկած պիտի մնան իրենց մեծ քաղաքի հրապարակներում, որն այլաբանորեն կոչվում է Սոդոմ և Եգիպտոս, որտեղ և խաչվեց նրանց Տերը։