Սակայն Հուդայի ցեղի մարդիկ էլ չպահեցին Տիրոջ՝ իրենց Աստծու պատվիրանները և ընթացան Իսրայելի երկրում ընդունված սովորույթներով։
ԵԶԵԿԻԵԼ 23:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քրոջդ ճանապարհով ընթացար, նրա բաժակն էլ ձեռքդ եմ տալու”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու քո քրոջ ճանապարհով գնացիր, և ես նրա բաժակը քո ձեռքում պիտի դնեմ»։ |
Սակայն Հուդայի ցեղի մարդիկ էլ չպահեցին Տիրոջ՝ իրենց Աստծու պատվիրանները և ընթացան Իսրայելի երկրում ընդունված սովորույթներով։
Երուսաղեմը Սամարիայի և Աքաաբի տան օրը պիտի գցեմ։ Երուսաղեմը պիտի այնպես մաքրեմ իր բնակիչներից, ինչպես մի դյուրաբեկ անոթ, որ մաքրում ու երեսի վրա շուռ են տալիս։
Այսպես է ասում ինձ Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Անխառն գինու այս բաժակը վերցրո՛ւ իմ ձեռքից և խմեցրո՛ւ այն բոլոր ազգերին, որոնց մոտ կուղարկեմ քեզ.
հարբելու ես։ Բոլորովին թուլանալու ես։ Ըմպելու ես քո կործանման բաժակը, Սամարիա քրոջդ բաժակը
Իսրայելի հպարտությունը կխոնարհվի իր երեսին, և Իսրայելն ու Եփրեմը կտկարանան իրենց անօրենությունների մեջ, կտկարանա և Հուդան նրանց հետ։