Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 23:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Ուստի, ո՛վ Ոողիբա, Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա քո դեմ եմ հանելու հոմանիներիդ, որոնցից հոգիդ հագեցավ զզվելու աստիճան։ Նրանց բերելու եմ՝ քեզ նրանցով շրջապատելու.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ուստի, ո՛վ Ոողիբա,- այսպես է ասում Տեր Աստված,- ահա ես քո դեմ եմ հանելու քո սիրեկաններին, որոնցից քո հոգին զատվեց զզվանքով, և նրանց քեզ վրա եմ բերելու բոլոր կողմերից՝

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 23:22
11 Խաչաձեւ Հղումներ  

ահա սրանց համար քո դեմ եմ հավաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակվում էիր, քո բոլոր սիրելիներին ու ատելիներին քո դեմ եմ հանելու, նրանց հավաքելու և քեզ շրջապատել եմ տալու, քո բոլոր չարագործությունները բացահայտելու եմ նրանց առաջ, ու նրանք տեսնելու են քո բոլոր խայտառակությունները։


Պատժելու եմ քեզ մանկությանդ անօրենությունների համար, որոնք գործեցիր եգիպտացիների երկրում՝ քո օթևանում, որտեղ էլ ստինքներդ թուլացան-կախվեցին, և կուսությունդ խախտվեց»։


Բաբելոնի որդիներին ու բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սվեին ու Կվեին, նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին՝ ընտրյալ երիտասարդների, իշխանների, զորավարների, սպառազեն, երիվարներով հեծյալների։


Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա քեզ մատնելու եմ քեզ ատելի մարդկանց ձեռքը, որոնցից հոգիդ հագեցավ զզվելու աստիճան։


Դրա համար նրան մատնեցին իր հոմանիների ձեռքը, ասորեստանցիների ձեռքը, որոնց հետևից էր նա գնում։


Եվ գազանի տասը եղջյուրները, որ տեսար, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի մերկացնեն և ուտեն նրա մարմինը և այրեն նրան կրակով.