Դու երկայնամիտ եղար նրանց նկատմամբ և ուղարկեցիր մարգարեներին՝ զգուշացնելու քո սուրբ հոգով։ Բայց և այնպես չլսեցին, և մատնեցիր նրանց երկրի օտար ժողովուրդների ձեռքը, որոնք մեծապես տառապեցրին նրանց։
ԵԶԵԿԻԵԼ 2:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հոգին եկավ ինձ վրա, բարձրացրեց ինձ և ոտքերիս վրա կանգնեցրեց։ Լսում էի, որ նա խոսում էր ինձ հետ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հոգի մտավ մեջս, հենց որ նա խոսեց ինձ հետ, ու ինձ ոտքերիս վրա կանգնեցրեց, և ես լսեցի նրան, որ խոսում էր ինձ հետ։ |
Դու երկայնամիտ եղար նրանց նկատմամբ և ուղարկեցիր մարգարեներին՝ զգուշացնելու քո սուրբ հոգով։ Բայց և այնպես չլսեցին, և մատնեցիր նրանց երկրի օտար ժողովուրդների ձեռքը, որոնք մեծապես տառապեցրին նրանց։
Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա ու ասաց. «Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այսպե՛ս ասացիք, Իսրայելի՛ տուն, և ես գիտեմ ձեր հոգու խորհուրդը։
Այս առակը կպատմես դառնացնող ժողովրդին ու նրանց կասես. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. կաթսա՛ տեղադրիր, տեղադրի՛ր և դրա մեջ ջո՛ւր լցրու։
Եվ Հոգին ինձ բարձրացրեց, ու հետևիցս մեծ դղրդոցի ձայն լսեցի. ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ փառքը իր երկնային բնակարանում»։
Տիրոջ Հոգին ինձ վերցրեց, վեր բարձրացրեց, ու համբառնալով գնում էի՝ հետևելով իմ հոգու մղումին։ Տիրոջ ձեռքն ինձ վրա զորավոր եղավ։
Իսկ Հոգին ինձ վրա եկավ ու ինձ ոտքի կանգնեցրեց։ Խոսեց ինձ հետ ու ասաց. «Մտի՛ր ու փակվի՛ր քո տան մեջ։
իմ հոգին եմ տալու ձեզ։ Եվ այնպես եմ անելու, որ իմ արդարությամբ ընթանաք, օրենքներս պահեք ու կատարեք դրանք,
Երեքուկես օր հետո Աստծուց ուղարկված կենդանության հոգին մտավ նրանց մեջ, և նրանք ոտքի ելան. ահ ու մեծ երկյուղ ընկավ բոլոր նրանց տեսնողների վրա։
Սամուելը ձիթայուղով լի եղջյուրն առավ և իր եղբայրների մեջ օծեց նրան։ Այդ օրվանից ի վեր Տիրոջ հոգին շարժվեց Դավթի վրա։ Սամուելը վեր կացավ ու գնաց Արիմաթեմ։