Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 13:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես ձեր այդ բարձիկների դեմ եմ, որոնց օգնությամբ հոգիներ էիք որսում. դրանք ձեր բազուկներից պատռել-պոկելու եմ, ազատելու եմ հոգիներին, որոնց դուք մոլորեցնում էիք՝ ցրիվ տալու համար։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ ձեր բարձիկներին, որոնցով դուք հոգիներ եք որսում թռչունների պես. դրանք պիտի պոկեմ ձեր բազուկների վրայից և պիտի ազատեմ այն հոգիներին, որ դուք որսում եք, որպեսզի թռչեն։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 13:20
6 Խաչաձեւ Հղումներ  

ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. վա՛յ նրանց, որ բարձիկներ են կարում-կարկատում ձեռքի ամեն արմունկի տակ և գլխաշորեր են պատրաստում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ մոլորեցնելու նրանց հոգիները, որովհետև իմ ժողովրդի հոգիները մոլորվել են։


Խելքահան էին անում նրանց, իմ ժողովրդի առաջ բամբասում էին իմ մասին մի բուռ գարու կամ մի պատառ հացի համար, որպեսզի սպանեին մարդկանց, ովքեր մահապարտ չէին, և կենդանի պահեին նրանց, ովքեր չպետք է ապրեին՝ խոսելով ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խոսքերը”։


Պատառոտելու եմ ձեր գլխաշորերը, իմ ժողովրդին ազատելու եմ ձեր ձեռքից, ու նրանք այլևս ձեր ձեռքում չեն լինելու որպես որսի ավար։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։