Եղիսեեն ասաց Իսրայելի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր ու քո մոր մարգարեների մոտ»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Մի՞թե Տերը երեք թագավորներիս կանչեց, որ մեզ հանձնի մովաբացիների ձեռքը»։
ԵԶԵԿԻԵԼ 13:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա խորտակված է պատը, և այն ժամանակ ձեզ չե՞ն ասելու՝ “Ո՞ւր է ձեր ծեփը, որով ծեփեցիք”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ահա երբ պատը տապալվի, մի՞թե ձեզ չեն ասելու. "Ո՞ւր է այն կրածեփը, որով ծեփեցիք"”։ |
Եղիսեեն ասաց Իսրայելի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր ու քո մոր մարգարեների մոտ»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Մի՞թե Տերը երեք թագավորներիս կանչեց, որ մեզ հանձնի մովաբացիների ձեռքը»։
Երբ այլևս չէին կարողանում թաքցնել, նրա մայրն առավ եղեգյա մի զամբյուղ, ծեփեց այն կպրաձյութով, մանկանը դրեց դրա մեջ և գետափին՝ ծանծաղուտ մի տեղում, թողեց։
Հապա ո՞ւր են քո այն աստվածները, որոնց քեզ համար կերտեցիր. քո թշվառության ժամանակ նրանք թող ելնեն ու փրկեն քեզ։ Չէ՞ որ քո աստվածները նույնքան էին, որքան քո քաղաքների թիվը, ո՛վ Հուդա։ Չէ՞ որ Երուսաղեմի ճանապարհների թվով զոհեր էին մատուցում Բահաղին։
Արդ, լսի՛ր, աղաչում եմ, տե՛ր իմ արքա, թող աղերսանքս քո առաջ գա. ինչո՞ւ ես ինձ նորից հետ դարձնում Հովնաթան ատենադպրի տունը, որ այնտեղ մեռնեմ»։
Տերն այդ ծեփողներին ասում է. “Դա անզգամություն է, քանի որ փլվելու է, անձրև է գալու և ողողելու։ Եվ ռմբաքարերով քարկոծելու եմ նրանց որմնակապերը, ու խորտակվելու են։ Հողմ է բարձրանալու ու տապալելու։
Արդ, Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իմ զայրույթով հողմ եմ բերելու, որ ամեն ինչ վերացնի։ Իմ բարկությամբ անձրև է գալու՝ ողողելու համար։ Ցասումով ռմբաքար ժայռեր եմ արձակելու դրա վրա, որ տապալվի։
Գնացե՛ք, աղաղակե՛ք այն աստվածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ ձեր նեղության ժամանակ»։
Զեբուղը նրան ասաց. «Հիմա որտե՞ղ է քո բերանը, որն ասում էր, թե ո՞վ է Աբեմելեքը, որ մենք ծառայենք նրան։ Չէ՞ որ սա այն զորքն է, որը դու արհամարհում էիր։ Հիմա վե՛ր կաց և նրա հետ պատերազմի՛ր»։