Ամեն ինչ շինված էր ընտիր քարերից. անտաշ քարերը հիմքից մինչև առաստաղ ներսից ու դրսից իրար էին ագուցված ըստ իրենց չափերի։
ԵԶԵԿԻԵԼ 10:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ քերովբեների թևերի ձայնը լսելի էր մինչև արտաքին գավիթը, նման Ամենակալի ձայնի նման, երբ խոսում էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ քերովբեների թևերի ձայնը լսվում էր մինչև դրսի գավիթը, ինչպես Ամենակարող Աստծու ձայնը, երբ խոսում է։ |
Ամեն ինչ շինված էր ընտիր քարերից. անտաշ քարերը հիմքից մինչև առաստաղ ներսից ու դրսից իրար էին ագուցված ըստ իրենց չափերի։
Երրորդ օրն առավոտյան Սինա լեռան վրա ձայներ, փայլատակումներ ու միգախառն ամպ եղավ, և շեփորի ձայնը հնչում էր ուժգին։ Բանակատեղիում գտնվող ողջ ժողովուրդը զարհուրեց։
Աստիճանաբար շեփորի ձայնն ավելի ու ավելի էր հզորանում ու սաստկանում։ Մովսեսը խոսում էր, իսկ Աստված պատասխանում էր նրան։
Եվ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և կամ ո՞վ կգնա այդ ժողովրդի մոտ»։ Եվ ես ասացի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։
Երբ նրանք սավառնում էին, լսում էի նրանց թևերի ձայնը՝ նման հորդառատ ջրերի ձայնին և նման Ամենակալի ձայնին։ Իսկ երբ շարժվում էին, լսում էի իրարանցման ձայն՝ նման բանակումի ձայնին։ Երբ նրանք կանգ էին առնում, թևերն էլ դադար էին առնում։
Մինչ հրահանգ էր տալիս մարդուն, որ սուրբ պատմուճան էր հագել, ու ասում էր՝ «Կրա՛կ վերցրու այդ անիվների միջից՝ քերովբեների միջից»,- սա մտավ ու կանգնեց անիվների միջև։
Նա ինձ արտաքին գավիթը տարավ։ Ահա տեսա սենյակներ և սյուներ՝ գավթի չորս կողմը, որոնք շինված էին սենյակների շուրջը։ Շրջանակաձև սյուների միջև երեսուն սենյակներ կային։