Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թևավոր, կճղակները նման էին հորթերի կճղակների, և նրանցից կայծեր էին թափվում՝ նման պղնձի փայլատակումներին։ Նրանց թևերն արագաշարժ էին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրանց ոտքերն ուղիղ էին, և նրանց ոտքերի ներբանը՝ հորթի ոտքերի թաթի նման, և փայլում էին պսպղուն պղնձի պես։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 1:7
7 Խաչաձեւ Հղումներ  

Փնտրե՛ք Տիրոջը և հզո՛ր եղեք, Ամեն ժամ նրա երե՛սը փնտրեք։


Կենդանի էակների մեջ մի պատկեր կար՝ նման հրաբորբոք ածուխների և նման լապտերների, որ խառնիխուռն շարժվում էր կենդանիների մեջ. կրակի լույս կար, և այդ կրակից փայլատակումներ էին դուրս ցայտում։


Ինձ ներս տարավ։ Ահա մի մարդ կար այնտեղ, որի տեսքը փայլուն պղնձի նման էր։ Ձեռքին շինարարի լար ու չափաձող ուներ։ Ինքն էլ կանգնած էր դարպասի մոտ։


Կարող եք ուտել այն կենդանիները, որոնք թաթահերձ կճղակավորներ են, որոնց թաթերը երկուսի են բաժանված և որոճացողներ են։


դասակարգելու ըստ մաքուրի և ըստ անմաքուրի և ուսուցանելու Իսրայելի որդիներին, թե ո՛ր կենդանիները կարելի է ուտել, և որոնք՝ ոչ”»։


ոտքերը նման էին հնոցի մեջ ծխացող հրաշեկ պղնձի, իսկ նրա ձայնը՝ ինչպես առատահոս ջրերի ձայն։