Չե՞ք հիշում, թե ով սպանեց Ների որդի Հերոբովաղի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին նրա վրա պարսպի վրայից երկանաքարի մի բեկոր նետեց, և նա մեռավ Թամասում։ Ինչո՞ւ եք մոտեցել պարսպին”, այն ժամանակ կասես. “Քո ծառա քետացի Ուրիան էլ մեռավ”»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբիմելեքը գնաց Թեբես, պաշարեց և գրավեց այն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հետո Աբիմելեքը գնաց Թեբես, պաշարեց Թեբեսը և վերցրեց այն։ |
Չե՞ք հիշում, թե ով սպանեց Ների որդի Հերոբովաղի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին նրա վրա պարսպի վրայից երկանաքարի մի բեկոր նետեց, և նա մեռավ Թամասում։ Ինչո՞ւ եք մոտեցել պարսպին”, այն ժամանակ կասես. “Քո ծառա քետացի Ուրիան էլ մեռավ”»։
Նրանցից յուրաքանչյուրը մի բեռ փայտ կտրեց, վերցրեց ու գնաց Աբիմելեքի հետևից. փայտը լցրեցին ամրոցի մեջ և ամրոցը հրով այրեցին։ Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկ՝ մոտ հազար տղամարդ և կին, մեռան։
Քաղաքի մեջ մի ամուր աշտարակ կար, բոլոր տղամարդիկ և կանայք ու քաղաքի բոլոր գլխավորները փախան այնտեղ, դուռը ներսից փակեցին և բարձրացան աշտարակի կտուրը։