Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Զեբուղը նրան ասաց. «Հիմա որտե՞ղ է քո բերանը, որն ասում էր, թե ո՞վ է Աբեմելեքը, որ մենք ծառայենք նրան։ Չէ՞ որ սա այն զորքն է, որը դու արհամարհում էիր։ Հիմա վե՛ր կաց և նրա հետ պատերազմի՛ր»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Զեբուղը նրան ասաց. «Ո՞ւր է քո այն բերանը, որով ասում էիր, թե՝ “Աբիմելեքն ո՞վ է, որ մենք ծառայենք նրան”։ Ահա սա այն ժողովուրդն է, որ դու արհամարհեցիր. հիմա վե՛ր կաց և պատերազմի՛ր նրա դեմ»։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:38
7 Խաչաձեւ Հղումներ  

Հապա ո՞ւր են քո այն աստվածները, որոնց քեզ համար կերտեցիր. քո թշվառության ժամանակ նրանք թող ելնեն ու փրկեն քեզ։ Չէ՞ որ քո աստվածները նույնքան էին, որքան քո քաղաքների թիվը, ո՛վ Հուդա։ Չէ՞ որ Երուսաղեմի ճանապարհների թվով զոհեր էին մատուցում Բահաղին։


Գաաղը նորից խոսեց և ասաց. «Ահա զորք է իջնում երկրի պորտով դեպի ծովի կողմը, և մի գունդ էլ գալիս է Դիտանոցների կաղնու ճանապարհով»։


Գաաղը Սյուքեմի բնակիչների առաջն անցնելով դուրս եկավ և կռվեց Աբիմելեքի դեմ։


Մի՛ պարծենաք ու մի՛ խոսեք ամբարտավանությամբ, մեծախոսություն թող չլսվի ձեր բերանից, քանի որ Տերը Աստվածն է, որ գիտի ամեն ինչ, Աստվածը, որ նախապատրաստում է իր գործերը։