ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբեդդի որդի Գաաղն ասաց. «Աբիմելեքն ո՞վ է և ի՞նչ գործ ունի Սյուքեմի որդիների հետ, որ մենք նրան ծառայենք. նա Հերոբոաղի որդիներից չէ՞, որ քաղաքը ղեկավարում է իր ծառա Զեբուղի միջոցով։ Սյուքեմի հայրը Եմովրն է։ Եվ ինչո՞ւ նրան ծառայենք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աբեդի որդի Գաաղն ասաց. «Աբիմելեքն ո՞վ է, և Սյուքեմն ո՞վ է, որ մենք նրան ծառայենք. չէ՞ որ Հերո-Բաաղի տղան է, և Զեբուղը չէ՞ նրա փոխանորդը։ Դուք Սյուքեմի հոր՝ Եմորի մարդկանց ծառայությո՛ւն արեք. մենք ինչո՞ւ պիտի նրան ծառայենք։ |
Նրան տեսավ Սյուքեմը՝ Եմովր Քոռեցու որդին, որը երկրի իշխանն էր, և նրան առևանգելով՝ պառկեց նրա հետ ու բռնաբարեց նրան։
Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։
Երբ ողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրեն, ժողովուրդը պատասխան տվեց արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ ունենք Դավթի հետ։ Մենք Հեսսեի որդու հետ այլևս ժառանգություն չունենք։ Գնա՛, Իսրայե՛լ, քո տները, Իսկ դու հովվի՛ր Դավթի տունը»։
Աբիմելեքը վերադարձավ Արիմ, իսկ Զեբուղը Գաաղին և նրա եղբայրներին քշեց, որ Սյուքեմում չբնակվեն։
Նա ըմբոստացավ և Դավթի ծառաներին պատասխան տվեց՝ ասելով. «Ո՞վ է Դավիթը, կամ Հեսսեի որդին ո՞վ է։ Այս օրերին շատացել են իրենց տերերից փախած թափառական ծառաները։