Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եթե այսօր Հերոբոաղի և նրա տան հետ ճշմարտությամբ և արդարությամբ վարվեցիք, օրհնված լինեք դուք և ուրախացե՛ք Աբիմելեքով, և նա էլ ձեզնով թող ուրախանա։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

եթե այսօր Հերո-Բաաղի և նրա տան հետ ճշմարտությամբ ու արդարությամբ վարվեցիք, ուրախացե՛ք Աբիմելեքի համար, և թող նա էլ ուրախանա ձեզ համար.

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:19
6 Խաչաձեւ Հղումներ  

«Քանի որ այդ ժողովուրդն արհամարհեց Սիլովամի հանդարտահոս ջուրը և ուզեց իր համար թագավորներ ընտրել Ռասիմին և Ռոմելայի որդուն,


որովհետև իսկական թլփատվածները մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով և պարծենում ենք Քրիստոս Հիսուսով, և ոչ թե մարմնի վրա է մեր վստահությունը,


Բայց արդ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Այսպիսի ամեն պարծանք չար է։


Եվ այդ օրը նրան անվանեց Հերոբոաղ, այսինքն՝ Բահաղի դատաստան, որովհետև քանդել էր նրա զոհասեղանը։


Իսկ դուք այսօր ելաք իմ հոր տան դեմ և կոտորեցիք նրա որդիներին՝ յոթանասուն մարդու մի քարի վրա, և նրա աղախնու որդուն՝ Աբիմելեքին,- քանի որ նա ձեր եղբայրն է,- սյուքեմացիների թագավոր կարգեցիք։


Իսկ եթե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մաաղոնի տունը, կամ էլ թող կրակ դուրս գա Սյուքեմի բնակիչներից ու Մաաղոնի տնից և այրի Աբիմելեքին»։