Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսրայելի որդիները չհիշեցին Տիրոջը՝ իրենց Աստծուն, որ նրանց փրկեց իրենց շրջակայքի բոլոր թշնամիներից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Իսրայելի որդիները չհիշեցին իրենց Տեր Աստծուն, որը նրանց ազատել էր իրենց շրջակա բոլոր թշնամիների ձեռքից։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:34
10 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց սրտերը գարշում էին ամեն տեսակ կերակուրից։ Նրանք մոտեցան մահվան դռներին։


Թող գոհություն մատուցեն նրա ողորմության Եվ սքանչելիքների համար մարդկանց որդիները։


Գերեվարվածների հեծեծանքը թող հասնի քեզ, Քո բազկի զորությամբ պահպանի՛ր սպանվածների որդիներին։


Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»,


Մի՞թե հարսը կմոռանա իր զարդը, և կույսը՝ իր լանջագեղ գոտին. իսկ իմ ժողովուրդը երկար ժամանակ մոռացավ ինձ։


մտածում են իրենց տեսիլքներով, որ նրանցից ամեն մեկը պատմում է իր ընկերոջը՝ մոռացության տալ իմ ժողովրդին իմ օրենքները, ինչպես նրանց հայրերը Բահաղի միջոցով մոռացության տվեցին իմ անունը։


Նրանից վրեժխնդիր կլինեմ Բահաղիմի օրերի համար, երբ զոհ էր մատուցում նրան, ականջօղեր էր դնում, իր քառամանյակներն էր գցում, գնում էր իր հոմանիների հետևից և մոռացել էր ինձ»,- ասում է Տերը։


«Նայի՛ր ինքդ քեզ և չափազանց զգո՛ւյշ եղիր. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կյանքի բոլոր օրերում քո սրտից թող դուրս չգան դրանք։ Կպատմես քո որդիներին ու որդիների որդիներին,


Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան Տիրոջը՝ իրենց Աստծուն և պաշտեցին Բահաղին և Աստարտին։