ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովասի որդի Գեդեոնը մեռավ խոր ծերության հասակում և թաղվեց իր հոր՝ Հովասի գերեզմանում, Եսրեի հորը պատկանող Եփրայում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հովասի որդի Գեդեոնը մեռավ բարի ծերությամբ ու թաղվեց Աբիեզերների Եփրայում՝ իր հոր՝ Հովասի գերեզմանում։ |
Նա տկարանալով մեռավ խոր ծերության մեջ, ալևոր՝ իր բոլոր օրերն ապրելուց հետո, և միացավ իր նախնիներին։
Վերցրին Ասայելին ու նրան թաղեցին Բեթղեհեմում՝ իր հոր գերեզմանի մեջ։ Հովաբն ու իր մարդիկ գնացին և արշալույսին հասան Քեբրոն։
Գերեզման ես իջնելու ժամանակին հնձված հասուն ցորենի պես, կամ ինչպես ժամանակին մեկտեղված կալի շեղջը։
Գեդեոնն այնտեղ Տիրոջը զոհասեղան շինեց, այն կոչեց «Տիրոջ խաղաղություն»։ Դա այնտեղ է մինչև այսօր՝ Աբիեզերի տոհմի Եփրայում։
Գեդեոնը դրանցով եփուդ շինեց և այն դրեց իր Եփրա քաղաքում։ Ամբողջ Իսրայելը, նրան հետևելով, այդ պաշտեց, և դա Գեդեոնի ու նրա տան համար գայթակղություն եղավ։
Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները նորից պաշտեցին Բահաղի կուռքերին և Բահաղ Բերիթին իրենց աստվածը համարեցին։