ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գեդեոնը բարձրացավ վրանաբնակների ճանապարհով, Նաբաեի արևելյան կողմից, որ գտնվում է Նաբեիի դիմաց, ու հարվածեց բանակին, որովհետև բանակն անհոգության մեջ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գեդեոնը ելավ վեր՝ Նոբահի և Հոգբեհայի արևելյան կողմից, վրանաբնակների ճանապարհով, և հարվածեց բանակին, որովհետև բանակն անհոգ էր։ |
Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։
Իսկ նրանք վերցրին Միքայի շինածները, նրա քահանային և գնացին Լայիսա՝ հանգիստ և վստահ ու անհոգ ժողովրդի վրա, նրանց սրի քաշեցին և քաղաքն այրեցին։
Զեբեեն և Սաղմանան գտնվում էին Կարկարում, և նրանց բանակը նրանց հետ էր. մոտ տասնհինգ հազար մարդ, որ մնացել էին Արևելքի որդիների ամբողջ բանակից, իսկ ընկածները հարյուր քսան հազար սրակոտոր եղած մարդիկ էին։
Զեբեեն և Սաղմանան փախան, իսկ նա հետապնդեց նրանց, ձերբակալեց մադիանացիների երկու թագավորներին՝ Զեբեեին ու Սաղմանային, և նրանց ամբողջ բանակը տակնուվրա արեց։
Սամուելն ասաց. «Ինձ մո՛տ բերեք Ամաղեկի թագավոր Ագագին»։ Ագագը դողալով մոտեցավ և ասաց. «Մի՞թե այսպես դառն է մահը»։
Եգիպտացին նրան այնտեղ տարավ։ Եվ ահա նրանք ցրված էին ամբողջ դաշտում, ուտում ու խմում էին և այլազգիների ու Հուդայի երկրից վերցրած մեծամեծ ավարով ուրախանում։