Ովքեր ձեռքով ու լեզվով խմեցին, նրանց բոլորի թիվը եղավ երեք հարյուր մարդ. մնացած ժողովուրդը ջուր խմելու համար կռացավ ծնկների վրա։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ասաց Գեդեոնին. «Այն երեք հարյուր մարդկանցով, որոնք լափեցին ջուրը, ձեզ կփրկեմ և մադիանացիներին քո ձեռքը կմատնեմ, իսկ այն ամբողջ ժողովուրդը թող գնա ամեն մեկն իր տեղը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Այն երեք հարյուր մարդկանցով, որոնք լակեցին ջուրը, ձեզ պիտի ազատեմ և Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ, իսկ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մարդ, թող իր տեղը գնա»։ |
Ովքեր ձեռքով ու լեզվով խմեցին, նրանց բոլորի թիվը եղավ երեք հարյուր մարդ. մնացած ժողովուրդը ջուր խմելու համար կռացավ ծնկների վրա։
Եվ նրանք ժողովրդի պաշարն ու նրանց եղջերափողերն իրենց ձեռքն առան, և Գեդեոնն Իսրայելի բոլոր մարդկանց իրենց բնակության տեղն արձակեց և միայն այն երեք հարյուր մարդկանց պահեց։ Մադիամի բանակը նրանից ներքև՝ հովտում էր։
Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։
Դավիթը երկրորդ անգամ հարցրեց Տիրոջը, և Տերը նրան պատասխան տվեց՝ ասելով. «Վեր կաց գնա՛ Կեիլա, քանի որ ես այլազգիներին քո ձեռքն եմ մատնելու»։