Նա իր ընդոծիններով գիշերով հարվածեց նրանց, քշեց մինչև Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնվում։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա այդ երեք հարյուր մարդկանց երեք գնդի բաժանեց և ամենքի ձեռքը եղջերափողեր և սափորների մեջ դրված ջահեր տվեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն երեք հարյուր մարդկանց բաժանեց երեք գնդի և ամեն մեկի ձեռքը փողեր տվեց ու դատարկ սափորներ և սափորների մեջ էլ՝ ջահեր։ |
Նա իր ընդոծիններով գիշերով հարվածեց նրանց, քշեց մինչև Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնվում։
Դավիթը զորքի մեկ երրորդ մասը հանձնեց Հովաբի, մեկ երրորդ մասը Շարուհիի որդու՝ Հովաբի եղբայր Աբեսսայի և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությանը։ Դավիթն ասաց զորքին. «Ես էլ պետք է ձեզ հետ դուրս գամ»։
Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։
Երբ Գեդեոնը լսեց երազի պատմությունն ու նրա մեկնությունը, երկրպագեց Տիրոջը, վերադարձավ Իսրայելի բանակն ու ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Տերը մադիանացիների բանակը մեր ձեռքն է մատնել»։
Եվ ասաց նրանց. «Ի՛նձ նայեք և նո՛ւյնն արեք. ահա ես մտնում եմ բանակի մեջ և ինչպես որ ես անեմ, այդպես էլ դո՛ւք արեք։
Հետևյալ օրը Սավուղը զորքը բաժանեց երեք գնդի։ Առավոտյան նրանք մտան նրանց բանակի մեջ և ամովնացիներին կոտորեցին մինչև արևի ջերմացնելը։ Կենդանի մնացածները փախուստի դիմեցին այնպես, որ նրանցից երկու հոգու իրար մոտ չէիր գտնի։