նաև բոլոր նրանք, ովքեր հաղորդակից են դառնում նրան։ Բայց ամոթահար պիտի լինեն բոլոր նրանք, ովքեր կուռքեր են ստեղծում և կերտում անօգուտ բաներ, որոնք, ինչից էլ պատրաստված լինեն, բոլորովին պիտի չորանան և անտեսվեն մարդկանցից։ Պիտի հավաքվեն ամենքը, դեմառդեմ կանգնեն միասին, պիտի ամաչեն և առհասարակ ամոթահար լինեն։
Առավոտը կանուխ քաղաքի մարդիկ վեր կացան և տեսան, որ կործանված է Բահաղի զոհասեղանը, և պաշտամունքային սյունը՝ ջարդված, իսկ պարարտ եզը ողջակեզ է հանված շինված զոհասեղանի վրա։