Նա վերացրեց պաշտամունքի վայրերը, խորտակեց քարե սյուները, ջարդուփշուր արեց փայտե սյուները, Մովսեսի շինած պղնձե օձը, քանի որ մինչև այդ օրը Իսրայելի որդիները զոհ էին մատուցում նրան և այն կոչում էին Նեեսթան [Օձի պղնձե կուռք]։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առավոտը կանուխ քաղաքի մարդիկ վեր կացան և տեսան, որ կործանված է Բահաղի զոհասեղանը, և պաշտամունքային սյունը՝ ջարդված, իսկ պարարտ եզը ողջակեզ է հանված շինված զոհասեղանի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ քաղաքի մարդիկ առավոտը կանուխ վեր կացան, տեսան, որ ահա Բահաղի սեղանը քանդված է, նրա մոտի Աստարովթը՝ կտրված, և երկրորդ զվարակը ողջակեզ էր արված նոր շինված սեղանի վրա։ |
Նա վերացրեց պաշտամունքի վայրերը, խորտակեց քարե սյուները, ջարդուփշուր արեց փայտե սյուները, Մովսեսի շինած պղնձե օձը, քանի որ մինչև այդ օրը Իսրայելի որդիները զոհ էին մատուցում նրան և այն կոչում էին Նեեսթան [Օձի պղնձե կուռք]։
Գեդեոնն իր ծառաներից տասներեք մարդ առավ և արեց այնպես, ինչպես նրան ասաց Տերը։ Եվ որովհետև իր հոր տնեցիներից ու քաղաքի մարդկանցից վախեցավ ցերեկն անելու այդ բանը, գիշերն արեց։
Եվ իրար ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Պրպտեցին, քննեցին և ասացին, թե այդ բանը Հովասի որդի Գեդեոնն է արել։
Սամուելն առավ մի ծծկեր գառնուկ և ողջ ժողովրդի հետ նրան ողջակեզ մատուցեց Տիրոջը, Իսրայելի համար կանչեց Տիրոջը՝ Աստծուն, և Տերը լսեց նրան։